Շաբաթ, 10 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 17 ℃

Рус Eng

Փոխարտգործնախարարը հաստատում է՝ Հայաստանը Ռուսաստանից չի ստացել սպառազինությունը, որի համար վճարել է

Քաղաքական

16 Մայիսի, 13:15

Այսօր լրագրողները ԱԺ-ում փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանին խնդրել են մեկնաբանել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե Հայաստանը Ռուսաստանից միլիոնավոր դոլարների սպառազինություն է գնել, որը այդպես էլ չի ստացվել։

Լրագրողների հարցին՝ այդ հարցը լուծվե՞լ է, և եթե ոչ, ինչու՞ դրանք տեղ չեն հասել, փոխնախարարը պատասխանել է․ «Աշխատանքներն ընթանում են։ Սպառազինությունն իրոք չի հասել Հայաստան։ Փորձում ենք շարունակել այդ ուղղությամբ աշխատանքները»,- ասել է Սաֆարյանը։ 

Փոխնախարարը հորդորել է հարցը ճշտել համապատասխան գերատեսչության հետ։ 

Հետևեք մեզ Telegram-ում