«Կա ցանկություն Շառլ Միշելի մոտ՝ ավելի լայն ֆորմատով սեղանի շուրջ նստելու». ԵՄ դեսպանը՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև հնարավոր բանակցությունների մասին
Քաղաքական
15 Մայիսի, 13:11
ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը պատասխանել է հարցին, թե կա՞ ԵՄ անդամ որևէ երկիր, որ պատրաստ է Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների շուրջ նստել մեկ սեղանի շուրջ, ասել է։
«Կա ցանկություն և կա նաև ցանկություն Շառլ Միշելի մոտ՝ ավելի լայն ֆորմատով սեղանի շուրջ նստելու։ Մասնավորապես, խաղաղ կարգավորում ապահովելու ճանապարհին, որն էլ նախատեսել ենք Քիշինևում՝ հունիսի 1-ին նախագահ Մակրոնի և կանցլեր Շոլցի մասնակցությամբ։ Հարցը՝ ձևակերպմամբ, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև չեմ լսել, որ այս պահին քննարկում լինի ավելի լայն ֆորմատի։ Հարցը չի դրվել»,- ասել է նա։
Հետևեք մեզ Telegram-ում