Երկուշաբթի, 29 Մայիսի 2023

USD383.22

EUR407.72

RUB4.69

Երևան 18 ℃

Рус Eng

«ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվի». ԵՄ դեսպան

Քաղաքական

15 Մայիսի, 13:04

ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր հայտարարել է, թե ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվի։

«Սա մի քանի անգամ ընդգծվել է, քննարկման առարկա է Ստեփանակերտի և պաշտոնական Բաքվի միջև, և ընդգծվել է ոչ միայն այս հանդիպման ընթացքում, նշվել նախագահ Միշելի հաղորդագրության մեջ, որ ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվի։ Կարծում եմ, սա նույնպես ենթադրում է առաջիկայում լրացուցիչ քայլեր։ Կա ընկալում, որ միջազգային մեխանիզմ է պետք։ Մենք պետք է աշխատենք այն ձևավորելու ուղղությամբ և բոլոր կողմերի հետ համաձայնեցնենք։ Հետևաբար, աշխատանք կա անելու»,- ասել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել