Քաղաքական

Եռակողմ համաձայնագրերը մնում են անվիճելի հիմք Երևանի և Բաքվի միջև. Պեսկով

Եռակողմ համաձայնագրերը մնում են անվիճելի հիմք Երևանի և Բաքվի միջև. Պեսկով

Մոսկվան կարծում է, որ եռակողմ համաձայնագրերը մնում են անվիճելի հիմք Երևանի և Բաքվի միջև կարգավորման համար։

Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Միաժամանակ նա վստահեցրել է, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները շարունակում են զարգանալ առաջադեմ գործընկերության ոգով, և նրանք ունեն պայծառ ապագա։ 

«Հատուկ հարաբերությունները, որոնք խորը պատմական արմատներ ունեն, համոզված ենք, որ  նույնպես ունեն պայծառ ապագա»,- ասել է Պեսկովը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական