Քաղաքական

Հուլիսին Բրյուսելում նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ հաջորդ հանդիպումը. Շառլ Միշել

Հուլիսին Բրյուսելում նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ հաջորդ հանդիպումը. Շառլ Միշել

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստ են երկարաժամկետ խաղաղության տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է ԵԽ ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում եռակողմ բանակցություններից հետո ունեցած ասուլիսում:

Միշելը հայտարարել է նաև, որ հուլիսին Բրյուսելում նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ հաջորդ հանդիպումը:

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա. Հայաստանի դեպքում՝ 29 800 քառ․ կմ, իսկ Ադրբեջանի դեպքում՝ 86 600 քառ․ կմ»,- հայտարարել է ԵԽ ղեկավարը:՝ հավելելով՝ Եվրամիությունը հանձնառու է օգնել Երևանին և Բաքվին հասնելու հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, և Բրյուսելը կշարունակի նպաստել նրանց համատեղ ջանքերին:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական