Գերեվարվածները պետք է հայրենադարձվեն. ԱՄՆ դեսպան
Քաղաքական
13 Մայիսի, 15:23
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է անհայտ կորած զինվորների ու գերեվարվածների ընտանիքի անդամներին։
«Գերեվարվածները պետք է հայրենադարձվեն, իսկ հակամարտության երկու կողմերում զոհվածների աճյունները հնարավորության դեպքում պետք է վերադարձվեն նրանց հարազատներին», - ասված է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ Telegram-ում