Մայիսի 7-10-ը Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում տեղի է ունեցել Իրանի արտահանման հնարավորությունների 5-րդ ցուցահանդեսը (Iran Expo 2023), որին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, մասնակցել է նաև 23 գործարար Հայաստանից։
Ցուցահանդեսին ներկայացվել են գյուղատնտեսության, սննդի, շինարարության, հագուստի, կենցաղային պարագաների, քիմիական և նավթաքիմիական արդյունաբերության ոլորտները։ Հայաստանի և Իրանի գործարարների միջև տեղի են ունեցել նաև B2B հանդիպումներ և ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ։