Քաղաքական

Չեմ հիշում բանակցությունների փուլ, որ չլինեն նման սադրանքներ՝ կամ մինչև հանդիպումը, կամ դրանից հետ. փոխնախարար

Չեմ հիշում բանակցությունների փուլ, որ չլինեն նման սադրանքներ՝ կամ մինչև հանդիպումը, կամ դրանից հետ. փոխնախարար

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի վերջին ռազմական սադրանքներին։ 

Նրա խոսքով, սա Ադրբեջանի կողմից նոր գործելաոճ չէ. «1995 թվականից ԱԳՆ համակարգում եմ և չեմ հիշում մեկ բանակցությունների փուլ, որ չլինեն նման սադրանքներ կամ մինչև հանդիպումը, կամ հանդիպումից հետո: Ցավոք, այսպիսի ավանդույթ է ձևավորվել»,-ասաց Հովհաննիսյանը։

Այս համատեքստում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սոթքի ուղղությամբ մայիսի 11-ին ադրբեջանական հերթական սադրանքի նպատակն է  զրոյացնել Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում արձանագրված առաջընթացը, ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը, նա նշել է, թե դա վերաբերվում է երկու կողմերի մոտեցումների վերաբերյալ ավելի լավ պատկերացումներ ստանալուն:

Ըստ փոխնախարարի. «Դա արվեց: Ամերիկյան կողմը հնարավորն արեց, որ ստեղծվի դրական մթնոլորտ: Իսկապես արդյունավետ փուլ էր՝ հնարավոր պայմանագրի նախագծի շուրջ մոտեցնելու դիրքորոշումները: Իհարկե, կան մի շարք կարևորագույն հարցեր, որ դեռ պետք է քննարկվեն, հենց դրա համար է, որ Բրյուսելում կազմակերպվում է արդեն բարձրագույն մակարդակով հանդիպումը, որին կհաջորդի Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը, կլինեն այլ հանդիպումներ ևս»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական