Քաղաքական

Սադրանքը ապացուցում է հայկական կողմի վրա ուժի միջոցով ճնշում գործադրելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը. Մարուքյան

Սադրանքը ապացուցում է հայկական կողմի վրա ուժի միջոցով ճնշում գործադրելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է.

«Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած սադրանքը ևս մեկ անգամ ապացուցում է հայկական կողմի վրա ուժի և սպառնալիքների միջոցով ճնշում գործադրելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը: Հայկական դիրքերի և վիրավոր զինվորներին տարհանող շտապօգնության մեքենայի գնդակոծումը վկայում է Ադրբեջանի խտրականություն չպահանջող գործողությունների և բանակցային գործընթացում հայկական կողմին իր պայմանները թելադրելու փորձի մասին»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական