Քաղաքական

«Ոչ Ալեքսանդր Սարգսյանը, ոչ Լևոն Սարգսյանը չէին կարող իմ կաբինետ մտնել». Վլադիմիր Գասպարյան

«Ոչ Ալեքսանդր Սարգսյանը, ոչ Լևոն Սարգսյանը չէին կարող իմ կաբինետ մտնել». Վլադիմիր Գասպարյան

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր ունեցվածքին։ Նա նշել է, թե տունն ինքը նվեր է ստացել հարազատներից. «Այս տունը ինձ հարազատ մարդկանցից մեկն է ժամանակին գնել իր տղաների համար, ոչ թե ինձ համար: Երբ տղաներն ասել են, որ չեն վերադառնալու արտասահմանից, այդպես նվիրել են ինձ, իմ ծրագրերում այս տունը երբեք չի լինելու: Ես նրանց քավորն եմ: Երբ ժամանակին այդ մարդն իր բիզնեսն էր դնում, ես չեմ թողել, որ նրան կրիմինալը նեղություն տա: Սիրուն է չէ՞ տունը, ճաշակով է արած, ես միշտ ճաշակով եմ ամեն ինչ անում: Դատի տրվեց, դատավոր Արթուր Մկրտչյանը, որն Աղասի Դանիելյանի գործընկերն էր, որոնք ՊՆ-ում տարիներ շարունակ տենդերներ են շահում, այդ Արթուր Մկրտչյանը մի ժամանակ Ռազմական ոստիկանությունում հետաքննիչ է եղել, երբ ես նշանակվել եմ ոստիկանապետ, նրան ազատել եմ աշխատանքից՝ վատ աշխատելու և քիթն ամեն տեղ մտցնելու համար, բանից պարզվում է, որ տան գործը գտնվում է իր վարույթում: Եվ դատարանում Աղասի Դանիելյանը հաղթում է, մենք այն բողոքարկում ենք, Վերաքննիչ դատարանը բեկանում է, և Արթուր Մկրտչյանը գնում է թոշակի չգիտեմ՝ ինչու»,- ասել է Գասպարյանը:

Անդրադառնալով քրեական գործում իր դստեր՝ աշխատանքի չհաճախելու մասին դրվագին՝ նախկին ոստիկանապետն ասաց. «Իմ աղջիկը իրավաբանի կրթություն ունի, ժամանակին դատավոր դառնալու համար ստաժ էր պետք: Ես իմացել եմ, որ աղջիկս աշխատում է, բայց ես չեմ իմացել, որ նա ռեժիմով բացակայում է»:

Նա անդրադարձել է նաև մեղադրանքի մասին, թե Սերժ Սարգսյանի եղբայրներ Ալեքսանդր և Լևոն Սարգսյաններին  ռազմական ոստիկանությունում գրանցված վարորդն իրականում նրանց անվտանգնությունն է ապահովել։ Գասպարյանը պնդել է, թե ինքն այդ մասին իմացել է պաշտոնը թողնելուց հետո. «Ես իմացել եմ դրա մասին շատ ուշ: Ոչ մի բան թաքուն չի մնում: Ես չեմ կարող վերահսկել, թե ով որտեղ ինչ վարորդ է աշխատում: Ազատվել եմ, հետո եմ իմացել, որ 2 հոգի վարորդ են եղել: Այդ ծառայությունը սպասարկել են իմ տեղակալները: Ոչ Ալեքսանդր Սարգսյանը, ոչ Լևոն Սարգսյանը չէին կարող իմ մոտ հարցեր լուծել, իմ կաբինետ մտնել»:

Նա նաև նշել է. «Քարերը հավաքելու ժամանակ կա, ամեն ինչի համար պատասխան են տալու: Ոչինչ ես աբարոտկա կխլեմ:

Ես գիտեմ՝ ինչու եմ այս առողջական վիճակին հասել, ներել եմ այն մարդկանց, որոնց չարժեր ներել: Ես ազատվելուց հետո եմ հասկացել ներելու սահմանը, որից հետո դա մեղքի է վերածվում: Իմ մեղքն է, և ես պատիժս կրում եմ»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական