ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե 44–օրյա պարտությունը հայ ժողովրդի պարտությունն է, ոչ թե միայն իշխանության։
Նա հիշեցրել է, որ պատերազմի օրերին ինքը Շուշիում էր որպես կամավոր. «Շատ ուրախ կլինեի, որ շատերը որպես կամավոր Շուշիում գտնվեին և միգուցե այդ պարագայում մենք Շուշին չկորցնեինք»։
Քյարամյանը նաև խոստացել է, որ մի օր հասարակությունը հստակ կիմանա, թե ովքեր են հինգերորդ շարասյան ներկայացուցիչները, ում պատճառով պարտություն եղավ. «Հինգերորդ շարասյուն կար, ենթադրում եմ՝ հիմա էլ կա»,- ասել է նա՝ հավելելով,- «Հինգերորդ շարասյան վերաբերյալ բազմաթիվ գործեր են քննվում, դրանց մի մասն արդեն լուծվել է: Մի մասը հանրայնացվել է, մի մասը նախաքննական շահից ելնելով դեռևս չի հանրայնացվել: բայց կգա ժամանակը, երբ մեր հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանը, հստակ կիմանա՝ ովքեր են հինգերորդ շարասյան ներկայացուցիչները, ում պատճառով, ինչի պատճառով մենք պարտվեցինք և այդ պարտության հանգամանքները ոնց սկսվեց և ոնց ավարտվեց: Ես դա ձեզ խոստանում եմ»: