ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը այցելել է Հաղթանակի զբոսայգի և Անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհել։
«Դեսպան Քվինն ու գնդապետ Փայփսը ծաղկեպսակ դրեցին Երևանի Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ՝ նշանավորելով հայ ժողովրդի ավանդն ու զոհողությունները 2-րդ աշխարհամարտում նացիստներին պարտության մատնելու հարցում»,- ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։