Քաղաքական

Հաջորդ հանդիպումը կկայանա Բրյուսելում, այնուհետև՝ Մոսկվայում. ԱԳ փոխնախարարը՝ Փաշինյան-Ալիև հանդիման մասին

Հաջորդ հանդիպումը կկայանա Բրյուսելում, այնուհետև՝ Մոսկվայում. ԱԳ փոխնախարարը՝ Փաշինյան-Ալիև հանդիման մասին

«Արդեն երևի ծանոթացաք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում։ Այնուհետև Մոսկվայում կշարունակվի նույպես եռակողմ ձևաչափով». այս մասին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ առաջընթաց կա ԱՄՆ միջնորդությամբ իրականացված բանակցություններից հետո։ 

«Բանակցությունները 4 օր տևեցին և աննախադեպ էր այդ առումով։ Ոչ ոք չէր ակնկալում հրաշքներ, միանգամից բոլոր խնդիրների լուծում։ Աշխատանքը շարունակվելու է»,- հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարարը։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական