Քաղաքական

Բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի

Բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Կառավարության անդամներ և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի:

Պետական այրերը ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին, շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:

Հայրենական մեծ պատերազմում ավելի քան կես միլիոն հայերի մասնակցությունը կարևոր նշանակություն է ունեցել հաղթանակի կերտման ճանապարհին: 

Պատերազմի դաշտում անձնվիրաբար ընկել են լեգենդար զորահրամանատարներ, բազում սխրանքներ գործած շուրջ 300 հազար հայորդիներ:

107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական