Քաղաքական

Կփորձենք աշխատել այն ուղղությամբ, որ հնարավորինս մոտարկենք մոտեցումներն ու առաջ շարժվենք. Արմեն Գրիգորյան

Կփորձենք աշխատել այն ուղղությամբ, որ հնարավորինս մոտարկենք մոտեցումներն ու առաջ շարժվենք. Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ նախորդ շաբաթ տեղի ունեցած հանդիպմանը։

Մեկնաբանելով նախարարների համատեղ հայտարարությունը, թե առանցքային հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները շարունակում են մնալ տարամետ, և հարցին՝ կա՞ն կոնկրետ հարցեր, որոնց շուրջ համաձայնություն կա, Արմեն Գրիգորյանն ասել է. «Բանակցություններում հայտնի սկզբունք կա՝ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչ մի բան էլ դեռ համաձայնեցված չէ։ Այս բանակցություններին այդ տեսանկյունից պետք է մոտենալ»։

Ըստ նրա, որոշ հարցերում եղել է առաջընթաց, բայց դրանք ամենահիմնականը չեն։ Նա հիշեցրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կիրակի հանդիպելու են Բրյուսելում, այնուհետև այդ հանդիպումը շարունակվելու է Քիշինևում. «Դրան միանալու են նախագահ Մակրոնն ու վարչապետ Շոլցը։ Կփորձենք աշխատել այն ուղղությամբ, որ հնարավորինս մոտարկենք մոտեցումներն ու առաջ շարժվենք»։

Արմեն Գրիգորյանը խաղաղության պայմանագրի վերջնական կնքման մասին խոսելիս նշել է, թե դա որոշված չէ. «Որտեղ հնարավոր եղավ առաջընթաց գրանցելու և վերջնական համաձայնության հասնելու, այնտեղ էլ կստորագրենք»։

Նա ասել է, թե կարևոր չէ, թե ինչ վերնագիր կունենա փաստաթուղթը. «Կարևորը բովանդակությունն է։ Մի քանի կարևոր հարց կա, եթե այդ հարցերի շուրջ կարողանում ենք լուծումներ գտնել, կարևոր չէ, թե ինչ վերնագիր կունենա»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական