Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցուց մեկի՝ Ագշին Բաբիրովի գործով դատավճիռ է կայացվել։ Դատարանի՝ մայիսի 4-ի դատավճռով Բաբիրովի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկումը 11 տարի 6 ամիս 15 օր ժամկետով: Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր դատախազությունից։
Բաբիրովն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։ Նշենք, որ այս գործը քննել է դատավոր Նապոլեոն Օհանյանը։
ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի երկրորդ զինվորի՝ Հուսեյն Ախունդովի գործի քննությունը շարունակվում է։ Հիշեցնենք, նրան է մեղսագրվում նաև ԶՊՄԿ պահնորդի սպանությունը։
Հայկ Մագոյան