Քաղաքական

«Այս տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի». Ալեն Սիմոնյան

«Այս տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թուրքիայում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։

Նա շեշտել է, որ Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ. «Մենք պատրաստ ենք և հետաքրքրված խաղաղության պայմանագրի կնքման հարցում։ Մենք որևէ խնդիր չենք տեսնում առևտրի համար տարածաշրջանը բացելու հարցում։ Ադրբեջանից Նախիջևան, ինչպես նաև Թուրքիա բեռները կարող են տեղաշարժվել ազատ՝ իհարկե, հաշվի առնելով Հայաստանի օրենսդրությունը և ինքնիշխանությունը»։

Ըստ Սիմոնյանի՝ Հայաստանն Ադրբեջանին մշտապես առաջարկել և առաջարկում է սահմանին տեղակայված զորքերի հայելային ետքաշում. «Այս տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի, և մենք լիահույս ենք, որ Թուրքիան գործուն քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական