Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան հայտարարել է, թե պետք է շարունակել քայլեր ձեռնարկել, որոնք կհանգեցնեն խաղաղ լուծման։
Ըստ նրա՝ այս ճանապարհին պետք է ոչ թե խոչընդոտներն ու խնդիրները դիտարկել, այլ, ընդհակառակն, փորձել տևական խաղաղության հասնել. «Դրա համար մեզ անհրաժեշտ է նաև մյուս կողմը, մեզ պետք են ադրբեջանցիները․ երկու կողմից է անհրաժեշտ բարի կամք։ Այնպես չէ, որ մենք լուռ կմնանք կամ չենք մեկնաբանի. մենք ԼՂ-ում մարդասիրական իրավիճակի մասին մտահոգություն հայտնել ենք, ԵՄ-ն հայտարարություն է արել, մենք այդ հայտարարությունը հաստատում ենք։
Այնտեղ կոչ է արվում ապահովել անվտանգությունը, ապահովությունը, բնակչության տեղաշարժի ազատությունը։ Պետք է ապագայի մասին մտածել։ Ես շատ բարձր եմ գնահատում խաղաղությանը միտված այն դիտանկյունը, որով այս խնդրին անդրադառնում է ՀՀ վարչապետը։ Սա ճիշտ մոտեցում եմ համարում։ Նա կարող է ակնկալել մեր աջակցությունը, ԵՄ աջակցությունը»։