Քաղաքական

Քննարկվել են երկու խորհրդարանների միջև համագործակցության հեռանկարները

Քննարկվել են երկու խորհրդարանների միջև համագործակցության հեռանկարները

Մայիսի 2-ին Կիպրոսում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստը: Քննարկվել են երկու խորհրդարանների միջեւ համագործակցության հեռանկարները: Կիպրոսի գործընկերները պատրաստակամություն են հայտնել հետագայում եւս աջակցել Հայաստանի Հանրապետությանը տարբեր միջխորհրդարանական հարթակներում:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը` որպես հանձնաժողովի նախագահ, հրավիրել է Կիպրոսի գործընկերներին այցելել Հայաստան եւ հանձնաժողովի հաջորդ նիստը կազմակերպել Երեւանում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական