Քաղաքական

«Խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի». Նիկոլ Փաշինյան

«Խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չեխիա կատարած այցի ժամանակ անդրադարձել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակին։

Նա խոսել է Լաչինի միջանցքի շրջափակման մասին՝ նշելով, որ ադրբեջանական անցակետ տեղադրելը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է։ Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը ԼՂ-ում նախապատրաստում է էթնիկ զտումներ։ Այս համատեքստում վարչապետը կարևորել է միջազգային հանրության կողմից հասցեական գնահատականներն ու փաստահավաք առաքելություն ուղարկելը. «Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգ։ Մենք կարծում ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի»,- ասել է նա։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական