Քաղաքական

«Ինչո՞ւ մեր երկրի 30 տարվա անկախության ընթացքում արքաների արձաններ չկան». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ շեշտել է Հայաստանում արքաների արձաններ ունենալու անհրաժեշտությունը։ Փաշինյանը խոսել է նաև հայրենասիրության մոդելի մասին՝ նշելով, որ այն ներմուծված է. «Դա Հայաստանի, հայ ժողովրդի կողմից ծնված մոդել չի, դա ներմուծված մոդել է։ Դրա ապացույցները կան»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին ի պատասխան՝ վարչապետը շեշտել է. «Ինչո՞ւ մեր երկրի 30 տարվա անկախության ընթացքում արքաների արձաններ չկան։ Հարց․ ինչո՞ւ չկան։ Որովհետև հայրենասիրության մեր մոդելը պետական չի։ Ինչո՞ւ է ներմուծված։ Հայրենասիրության մոդելի առանցքը հայկական պետականությունը չի, իսկ թագավորը, արքան առաջին հերթին պետականության սիմվոլն է: Սա է սաղ պրոբլեմը։ Մեր խորքային հայրենասիրությունը դրա մասին է, որ մենք չենք կարող ինքնիշխան պետություն ունենալ, որովհետև չենք կարող մեզ պաշտպանել»։