ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններին․ «Չեմ կարծում, թե բանակցությունների արդյունքում կարելի է խոսել փաստաթղթերի ստորագրման մասին, բայց պետք է սպասել բանակցությունների ավարտին։ Բանակցություններն ընթանում են խաղաղության պայմանագրի կամ համաձայնագրի տեքստի շուրջ, և քանի դրանք չեն ավարտվել, արդյունքների մասին խոսելը վաղ կլինի»։
Խոսելով հայկական կողմի սպասելիքների մասին՝ Խանդանյանն ասել է. «Հայաստանի խնդիրն, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում համապարփակ խաղաղության հասնելը, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը, ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հասցեագրումն են։ Այս բոլոր թեմաները ենթադրում եմ բանակցությունների սեղանին են»։