Քաղաքական

«Ինչո՞ւ ՌԴ-ն չի երաշխավորում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված դրույթները». Խանդանյանը՝ Պեսկովին

«Ինչո՞ւ ՌԴ-ն չի երաշխավորում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված դրույթները». Խանդանյանը՝ Պեսկովին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակի հայտարարություններին, թե Մոսկվան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին այլընտրանք չի տեսնում։

«Իհարկե, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ կարևոր է և կարևոր է, որ այնտեղ արձանագրված դրույթները պահպանվեն, բայց նաև այստեղ հարցն այն է, թե ինչո՞ւ պարոն Պեսկովը չի ասում, թե ինչո՞ւ Ռուսաստանը չի երաշխավորում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված դրույթները։ Մասնավորապես՝ Լաչինի միջանցքի անխոչընդոտ անցուդարձը, գերիների վերադարձը, և այլ հարցեր», - ասել է Սարգիս Խանդանյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական