Քաղաքական

Ալեն Սիմոնյանը կհանդիպի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահին

Ալեն Սիմոնյանը կհանդիպի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահին

Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթաժողովին, որին մասնակցելու են անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարները, նաև՝ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստ է կայանալու: Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։                                                 

«Ալեն Սիմոնյանը վաղը կհանդիպի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (TBMM) նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ»,- ասաց նա։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական