Քաղաքական

«Այս պահին ուսումնասիրվում են Երևանի մանկապարտեզների, զբոսայգիների օտարման գործընթացները». դատախազ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Այս պահին ուսումնասիրվում են Երևանի մանկապարտեզների, զբոսայգիների օտարման գործընթացները». դատախազ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ՀՀ գլխավոր դատախազից հետաքրքրվեց, թե ինչպես կգնահատի այն, որ շատ բացահայտումներ դեռ իրականացված չեն, և առկա բացահայտումներն ապօրինի հարստացածների ունեցվածքի 10-20%-ն էլ չեն կազմում․ «Ես ուզում եմ Ձեր գնահատականը հասկանալ․ սա ի՞նչ շարունակականություն է ստանալու՝ նաև հաշվի առնելով ժամկետները, օրենքի տեսանկյունից հրատապությունը և քաղաքացիների՝ մեզնից ունեցած պահանջը»,- հարցրեց Հակոբ Արշակյանը։ 

Դատախազի խոսքով՝ այս պահին հակակոռուպցիոն դատարանում 40-ին մոտ հայցապահանջ կա, գործընթացը շարունակական է․ «Այս պահին ուսումնասիրվում են Երևանի մանկապարտեզների, կանաչ տարածքների և զբոսայգիների օտարման գործընթացները, և 2023թ. հաղորդման մեջ ավելի ծավալուն տեղեկատվություն կլինի այս համակարգային երևույթի մասին։ Գոնե առաջին եռամսյակը ինձ ցույց է տալիս, որ գումարները ավելի մեծ կլինեն, քան 2022թ. էր»,- նշեց Աննա Վարդապետյանը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական