2020թ․ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի, զինված ուժերի գլխ․ շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի և ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ հանձնաժողով գալուց հրաժարվելուն․ «Քիչ մարդիկ են, չգիտես ինչու, հրաժարվել գալ, բայց համոզված եմ, որ գալու են․ լինի Վարդան Օսկանյանը, Տիրան Խաչատրյանը, թե Մովսես Հակոբյանը։ Չեն կարող չգալ։ Եթե չգան, նշանակում է խուսափում են մի բանից»։
Ըստ Քոչարյանի՝ նախորդ նիստին ում հրավիրել են, եկել է. «Օրինակ, Օնիկ Գասպարյանի գալը շրջադարձային էր, և դրանից հետո որևէ զինվորականի մերժումը, գոնե մեր հանձնաժողովի անդամների կողմից, ընդունելի չէ»։
Քոչարյանն ասաց, որ նախաձեռնել են ԱԺ կանոնակարգի փոփոխությունների նախագիծ, որպեսզի նախկին պաշտոնյաները չկարողանան հրաժարվել քննիչ հանձնաժողով գալուց։