Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը ՊՊԾ պետի տեղակալներ է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Հակոբյանը, Գրիգորի Առաքելյանը և Արթուր Գասպարյանը ՀՀ ՊՊԾ պետի տեղակալներ են նշանակվել։

Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արմեն Հակոբյանը, Գրիգորի Առաքելյանը և Արթուր Գասպարյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալներ: