Քաղաքական

Աշոտ Սմբատյանը վրացական կողմի հետ քննարկել է բեռնափոխադրումներին վերաբերող մի շարք ընթացիկ հարցեր

Աշոտ Սմբատյանը վրացական կողմի հետ քննարկել է բեռնափոխադրումներին վերաբերող մի շարք ընթացիկ հարցեր

Մայիսի 1-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ:

Հանդիպմանը կողմերն անդրադարձան Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումներին վերաբերող մի շարք ընթացիկ հարցերի։ Կարևորվեց Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունների միջև առկա բազմաշերտ համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական