Հասարակություն

Այս տարի կսկսի Ագարակից Քաջարանի թունել ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները. ՏԿԵ փոխնախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Այս տարի «Հյուսիս-Հարավի»-ի շրջանակներում կսկսվեն Ագարակից Քաջարանի թունել ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները», - այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։ 

Քրիստինե Ղալեչյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ ծրագրով, ընդհանուր առմամբ, նախատեսվում է վերակառուցել Ագարակից թունելի մուտք 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածը: Արդյունքում կստեղծվի 3 երթևեկելի գոտիներով, 80 կմ/ժ հաշվարկային արագությամբ ճանապարհ: Նախատեսվում է նաև կառուցել 17 կամուրջ, 2 թունել Լիճքի հատվածում՝ 320 մետր երարությամբ, Մեղրիի շրջանցիկ հատվածում՝ 440 մետր երկարությամբ։ 

«Այն թեև վերակառուցում է, բայց 60%-ը կլինի նոր ծրագրով, 40%-ը կհամադրվի առկա ճանապարհի հետ։ Նախագծային աշխատանքները կատարված են, այս տարի նախատեսում ենք սկսել շինարարական աշխատանքները։ Արդեն ավարտական փուլում է շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային գործընթացը»,- հավելել է փոխնախարարը։