Քաղաքական

«Հայ-թուրքական գործընթացը շաղկապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ». Մամիջանյան

«Հայ-թուրքական գործընթացը շաղկապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ». Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը տեսակետ է հայտնել, թե հայ-թուրքական գործընթացը շաղկապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների  ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:

Նա ասել է, որ նման եզրակացությանն է եկել այն բանից հետո, երբ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը. «Խնդիրը Ռուբինյանի անձը չէ, այլ այն, որ նա Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավման գործընթացի պատվիրակն է: Ինքն այնտեղ չի գնացել որպես ԱԺ փոխնախագահ, գնացել է իր այդ կարգավիճակով, հետևաբար, նշանակում է, որ հայ-թուրքական գործընթացը շաղկապված է հայ-ադրբեջանական հարաբերություններին ու արցախյան հակամարտության կարգավորմանը:

Այն հեքիաթները, որ երկու տարի պատմվում էին այս իշխանության  կողմից, իբր այդ երկու գործընթացն իրար հետ կապ չունեն, հերթական սուտն էին: Թուրքիան սա հնչեցրել է որպես նախապայման, այլապես Ռուբեն Ռուբինյանի մասնակցությունն այդ բանակցություններից ես չեմ հասկանում»,- նշել է նա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական