Քաղաքական

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ

Մայիսի 2-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույց ստեղծելու մասին որոշումը։

Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած և հարցազրույցի արդյունքներով դրական եզրակացության արժանացած քաղաքացիների դիմումները։ Քննարկվել են ընթացիկ քաղաքական հարցեր։