Քաղաքական

Պատերազմի քննիչ հանձնաժողովի ժամկետը կերկարաձգվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պատերազմի քննիչ հանձնաժողովի ժամկետը կերկարաձգվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2020թ․ աշնանային պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարացվի ևս 6 ամսով։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում ստացել են 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային և գրաֆիկական փաստաթուղթ՝ շուրջ 14 հազար էջ ծավալով։

Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների հանգամանքները պարզելու համար գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությունը շարունակվում է։

Քոչարյանը կարևորել է հանձնաժողովի աշխատանքներին ընդդիմության մասնակցությունը. «Վերջնական փուլը տալու է շատ հարցերի պատասխաններ։ Ինչ կարդացինք՝ կարդացինք, ինչ փորձագետների ներգրավվեցինք՝ ներգրավվեցինք։ Այն, ինչ պետք է ամբողջացնենք, այդտեղ տեսակետների բախման կարիք կա, ընդ որում՝ օբյեկտիվ, փաստարկված»։ Ըստ նրա՝ ընդդիմությունը մասնակցելով կհամոզվի, որ որևէ մեկի դեմ դավադրություն չի պլանավորվում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական