Քաղաքական

«Նրանց բոլորի ետևից հատ-հատ կգնան». Հակոբ Արշակյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարությունների ժամին հանդես է եկել ելույթով՝ նշելով. «Բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են հոկտեմբերի 27-ին Հայաստանը գլխատելու համար, դատվելու են, բոլոր նրանք, ովքեր մարտի 1-ին հրամայեցին Երևանի փողոցներում կազմակերպել քաղաքացիների գնդակահարումը, դատվելու են, բոլոր նրանք, ովքեր թուլացրել են հայկական բանակը՝ ուտելով զինվորի հացը, գնել են ժամկետանց հրթիռներ, քրեական բարքեր են ներմուծել հայկական բանակ, պետական մրցույթներում իրենց խնամի-բարեկամների միջոցով թալանել են, ունեզրկել են, տիրացել են քաղաքացու ունեցվածքին, դատվելու են և դատվում են, չեն մարսելու այդ գողացվածը»։

Նրա խոսքով՝ թե ընդդիմադիր պատգամավորներից ովքեր են այդ ամենի մեջ թաթախված, կորոշեն իրավապահ մարմինները։ Ըստ Արշակյանի՝ նրանց բոլորի ետևից հատ-հատ կգնան։