Քաղաքական

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից։

«Մայիսի 3-ին Անկարայում ՀՀ պատվիրակությունը կմասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին և Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին»։ ԱԺ նախագահը գագաթնաժողովին ծավալուն ելույթով հանդես կգա:

Հայկ Մագոյան