«Ազատություն» ռադիոկայանը և ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, հղում անելով ԱՄՆ Պետդեպի աղբյուրներին, նշում են, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Վաշինգտոնում շարունակվելու են այս շաբաթվա ընթացքում` չսահմանափակվելով մեկ օրով և մեկ հանդիպմամբ։
Պաշտոնական հաստատում կամ հերքում այս մասին դեռ չկա։