«Ես բարձր եմ գնահատում Եվրամիության դիտորդական աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում։ Այդ աշխատանքով Ադրբեջանի զինված ուժերը իրենց առավել զսպված են զգում». այս մասին այսօր Ֆրանսիայի արտգործնախարարին Ջերմուկ քաղաքում դիմավորման ժամանակ հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը։ Ըստ Ասրյանի այդ աշխատանքը շատ լավ է ստացվում։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն էլ արձանագրել է, որ համագործակցությունը շատ դրական է. «Մեզ հնարավորություն է տրվում դիտորդական առաքելության շնորհիվ տեղից տեղեկություններ ստանալ, որոնք օգտակար են ԵՄ անդամ պետությունների համար։ Սա դիտորդական առաքելություն է, զինված չէ, նպատակը պարզապես հետևելն է իրավիճակին, բայց այդ ներկայությունը հնարավորություն է տալիս լարվածությունը թուլացնել»,- նշել է Կատրին Կոլոնան։