Քաղաքական

ԱԽ քարտուղարը պարզաբանել է, թե ինչո՞ւ Ադրբեջանին չեն փոխանցել խաղաղության պայմանագրի՝ ՀՀ առաջարկները

ԱԽ քարտուղարը պարզաբանել է, թե ինչո՞ւ Ադրբեջանին չեն փոխանցել խաղաղության պայմանագրի՝ ՀՀ առաջարկները

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի քննարկումներին։

Մեկնաբանելով Ադրբեջանի հայտարարությունը, թե Հայաստանը 40 օրից ավել է՝ չի փոխանցում իր առաջարկները՝ Գրիգորյանը պատասխանել է․ «Մոտ շրջանում սպասվում են բանակցություններ, քննարկումներ են ընթանում։ Ադրբեջանը ևս նախկինում ուշացրել է, երբ մենք մեր օրինակներն ենք փոխանցել։ Դա շատ նորմալ է։ Մենք չենք փոխանցել մի պատճառով, որովհետև նախատեսվում էին բանակցություններ, դա էր պատճառը։ Կարծում եմ, որ Ադրբեջանն ընդամենը միջազգային հանրության ուշադրությունն այլ կարևոր հարցերից շեղելու քաղաքականություն է վարում»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական