Քաղաքական

ԿԸՀ նախագահը կուսակցություններին հրավիրում է քննարկումների

ԿԸՀ նախագահը կուսակցություններին հրավիրում է քննարկումների

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) և Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետ համագործակցությամբ, Հայաստանի Հանրապետությունում գրանցված կուսակցություններին հրավիրում է քննարկումների շարքի։

Տեղեկատվական հանդիպում-դասընթացները կկայանան 2023 թ. մայիսի 2-5-ը, ժամը 14.00 կամ 16.00-ին՝ կուսակցությունների  նախընտրած օրը: Դասընթացը նախատեսում է կարևոր տեղեկություններ տրամադրել՝ կուսակցությունների կանոնադրությունները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու և ընտրական ցուցակները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ:

«Ընտրական օրենսգիրք» և «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքներում կատարված վերջին փոփոխությունների անտեսումը կարող է խոչընդոտ հանդիսանալ տեղական ինքնակառավարման կամ համապետական ընտրություններում կուսակցությունների մասնակցության համար: Այս նպատակով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը  և Ազգային ժողովրդավարական ինստիտուտը կազմակերպել են առաջարկվող հանդիպում-դասընթացը՝ աջակցելու կուսակցություններին իրենց պարտականությունները կատարելու հարցում:

Դասընթացը կանդրադառնա կուսակցությունների կանոնադրության և ընտրական ցուցակների ներկայացման խնդիրներին: Մեր ուսուցանողները կտրամադրեն տեղեկություններ կանոնադրության օրենսդրական պահանջների համապատասխանության վերաբերյալ, ինչպես նաև գործնականում կցուցադրեն ընտրական ցուցակների էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ընթացակարգը:

Յուրաքանչյուր կուսակցությունից երկու ներկայացուցիչ կարող են մասնակցել դասընթացներից որևէ մեկին, որոնք տեղի կունենան ԿԸՀ շենքում՝ ք. Երևան, Գևորգ Քոչար 21ա հասցեում: Ցանկալի է, որ դասընթացին ընդգրկվեն այն անձինք, ովքեր կուսակցությունում ավանդաբար զբաղվում են առաջադրման փաստաթղթերի նախապատրաստմամբ և փաստաթղթավորմամբ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական