Քաղաքական

Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Քիշնևո՞ւմ

Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Քիշնևո՞ւմ

Փարիզը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը բանակցություններ կվարեն։ 

Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան ասել է. «Կա հստակ դիրքորոշում, որը նաև միջազգային արդարադատության դատարանի որոշումն է, բայց կան նաև բանակցություններ, որոնց մեջ ներգրավված են Հայաստանը և Ադրբեջանը։ Մենք դեռ չենք խոսել նոր՝ երկկողմ, եռակողմ, գուցե ավելի շատ մասնակիցներով հանդիպումների մասին, բայց կարևոր է հիմնվել Պրահայում ձեռք բերվածի վրա և փորձել որոշակի համաձայնության կետեր գտնել առաջիկա հանդիպումների ժամանակ։

Գուցե քիշնևյան հանդիպման ժամանակ հնարավոր լինի բարձր մակարդակի երկխոսություն ունենալ, ինչպես հոկտեմբերի 6-ին Պրահայում եղավ։ Գործընթացն ընթացքի մեջ է, և այս պահին միջազգային հանրությունը կարող է ասել՝ որոնք են սկզբունքները, որն է իրավունքը, բայց նաև աջակցել հասուն գործընթացին, որը գոյություն ունի այս պահին»։

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական