Քաղաքական

«Իրենք իրենց առջև դրված խնդիրը կատարում են». ԳՇ պետը՝ ԵՄ դիտորդական առաքելության մասին

«Իրենք իրենց առջև դրված խնդիրը կատարում են». ԳՇ պետը՝ ԵՄ դիտորդական առաքելության մասին

«Այժմ սահմանային իրադրությունը գնահատվում է հարաբերականորեն կայուն, բայց Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ։ Ընդ որում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման նպատակը միշտ իրավիճակը լարված պահելն է, բայց մեր կողմից գտնվում է հսկողության տակ», - Ջերմուկում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը: 

Ասրյանը բարձր է գնահատել ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը Հայաստանում. «Բոլոր առաջացած հարցերը, խնդիրները լուծում ենք պատշաճ մակարդակով: Առաջին հերթին մենք ստանձնում ենք նրանց ռազմական անվտանգության ապահովումը ինչպես տեղանքում աշխատելու, այնպես էլ երթևեկությունների ժամանակ, և նաև մեր առջև դրված մյուս հարցերի շուրջ ենք համագործակցում: Եռամսյա ժամկետում, մեր աշխատանքի արդյունքով, նաև դիտորդական առաքելությամբ պայմանավորված, կարող եմ ասել, որ իրենք իրենց առջև դրված խնդիրը կատարում են»,-ասել է ԳՇ պետը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական