ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօր՝ իր ամենշաբաթյա ասուլիսում, հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումն անցկացնել Ռուսաստանի տարածքում։
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից Radar Armenia-ի հետ զրույցում արտգործնախարարների եռակողմ հանդիպման վերաբերյալ հարցին ի պատասխան փոխանցեցին. «Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կան հանդիպումների առաջարկներ, հիմա նաև՝ պայմանավորվածություններ: Կոնկրետ ամսաթվի մասին կհայտնենք լրացուցիչ»:
Հայկ Մագոյան