Քաղաքական

ՌԴ ԱԳ փոխնախարարը Երևանում է․ տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույց

ՌԴ ԱԳ փոխնախարարը Երևանում է․ տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույց

Ապրիլի 25-ին ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Մ. Գալուզինը Երևանում առանձնազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարարտ Միրզոյանի հետ:

ՌԴ ԱԳՆ–ից հայտնում են, որ ուշադրության կենտրոնում է եղել երկկողմ հարաբերությունների խնդիրների և տարածաշրջանային անվտանգության ապահովման շուրջ կարծիքների փոխանակումը:

Կողմերը նշել են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության դրական դինամիկան։ Ընդգծվել է բարձրագույն և բարձր մակարդակներում երկխոսության առաջանցիկ զարգացումը, ինչպես նաև պրոֆիլային գերատեսչությունների, խորհրդարանական, միջտարածաշրջանային շփումների և մշակութային կապերի համագործակցության ընդլայնումը: Արձանագրվել է առևտրատնտեսական հարաբերությունների ռեկորդային դինամիկա։ Գոհունակություն է հայտնվել միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի և Հայաստանի համակարգման աստիճանից։

Մանրամասն քննարկվել է տարածաշրջանում առկա իրավիճակը, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում իրավիճակի՝ լուրջ մտահոգություն առաջացնող բարդությունների համատեքստում: Նշվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներով ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։

Գալուզինը Երևանում խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Վ. Գևորգյանի և Մ. Սաֆարյանի հետ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական