Քաղաքական

Արցախում տեղի ունեցողն այս պահին ցեղասպանություն որակավորում տալու իրավասություն չունեմ. ԱՄՆ դեսպան

Արցախում տեղի ունեցողն այս պահին ցեղասպանություն որակավորում տալու իրավասություն չունեմ. ԱՄՆ դեսպան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը պատասխանել է լրագրողների հարցերին։ Այն հարցին, թե արդյո՞ք վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացրած քայլերը չեն կարող բնորոշվել որպես ցեղասպանություն, ԱՄՆ դեսպանը հայտնել է, որ Արցախում տեղի ունեցողն այս պահին նա ցեղասպանություն որակավորում տալու իրավասություն չունի:

Ի պատասխան լրագրողների մեկ այլ հարցին, թե ԱՄՆ-ն որևէ պատժամիջոց չի ուզո՞ւմ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, քանի որ վերջինս այդպես էլ չի կատարում ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի` Լաչինի միջանցքն ապաշրջափակելու որոշումը, Քրիստինա Քվինը նշեց. «Այս պահին ԱՄՆ կողմից Ադրբեջանի դեմ կիրառված պատժամիջոցներ չկան, իսկ ապագայում ինչ կանենք՝ չեմ կարող մեկնաբանություն տալ»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական