Քաղաքական

ԱՄՆ–ն արձագանքել է Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական անցակետի տեղադրմանը

ԱՄՆ–ն արձագանքել է Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական անցակետի տեղադրմանը

ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ, որը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն ստեղծելու ջանքերը։

«Մենք կրկնում ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց և բեռների ազատ և բաց տեղաշարժ:

Մենք կողմերին կոչ ենք անում վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից և թշնամական գործողություններից»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանը ԼՂ-ին կապող Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական անցակետ է տեղադրվել:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական