«Քաղաքացիական պայմամանգիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից պաշտոնանկ անելու վերաբերյալ ստորագրահավաք է սկսել։
Աղազարյանը տեղեկացրել է, որ ստորագրահավաքին մասնակցել է 29 պատգամավոր, որոշ պատգամավորներ կարծում են, որ դրա կարիքը չկա. «Ես կարծում եմ, որ հայտնի հանձնաժողովի նիստի ժամանակ Թովմասյանը տրամադրված էր եկել։ Իմ նախաձեռնության առիթը նիստն է հանդիսացել, բայց այլ հիմնավորումներ էլ կան»,- լրագրողների հետ զրույցում ասել է Աղազարյանը՝ հավելելով, որ եթե անգամ Թովմասյանը պաշտոնանկ արվի, միևնույն է, հանձնաժողովի հաջորդ նախագահի թեկնածուին պետք է առաջադրի ընդդիմությունը, քանի որ այդ լիազորությունները վերապահված են նրանց։