Այսօր խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավորներին կոչ արեց զուսպ ելույթներ ունենալ։
«Որ ես ասում էի նիստի սկզբում, որ այնպիսի ելույթներ ունենանք, որի մեջ սադրիչ բաներ չլինեն, դա վերաբերվում է նաև «ՔՊ» կուսակցության անդամներին։ Խնդրում եմ և հորդորում եմ հետևել այդ կանոնին»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը։
Ելույթին միջամտեց Գեղամ Մանուկյանը, որին արձագանքեց Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ անտեղի չմիջամտեն։
«Ձեր մեջ ընկնելը նույնպես տեղի չէր։ Դուք ստեղ գնահատակ տալու համար չեք, զսպեք Ձեզ»,- արձագանքեց ալեն Սիմոնյանը։