Քաղաքական

«Հայաստանի ոչ մի նախագահ Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում». Հ․ Մամիջանյան

«Հայաստանի ոչ մի նախագահ Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում». Հ․ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը քննադատել է ԼՂ հարցում իշխանությունների վարած քաղաքականությունը։

Նրա խոսքով՝ վարչապետը փորձում է Արցախի հանձնման մեղքը գցել նախկին իշխանությունների, մադրիդյան սկզբունքների, միջազգային  հանրության վրա. Մամիջանյանի մատուցմամբ՝ այսպես որ շարունակվի, կարող է Տիգրան Մեծին էլ հասնեն․ «Ուզում եք ասել՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը Ղարաբաղը տալիս էին, իսկ հայր ու որդի Ալիևներն ասացին՝ «չէ, չենք ուզում, թող Փաշինյանը գա, իրենից կվերցնենք»: Հայաստանի ոչ մի նախագահ երբեք Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական