Քաղաքական

Սեյրան Օհանյանի առաջարկով Ալեն Սիմոնյանը վերականգնեց ընդդիմադիրների ելույթի իրավունքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շարունակվում է ԱԺ արտահերթ նիստը, որտեղ քննարկվում է 2022թ. կառավարության ծրագիրը։ 

Երեկվա միջադեպի պատճառով ընդհատվել էին ընդդիմադիր պատգամավորների ելույթները, Սեյրան Օհանյանն առաջարկեց վերականգնել դրանք։ 

Ալեն Սիմոնյանը նշեց, որ առաջարկը ընդունելի է, և ելույթները կվերականգնվեն։

«Խնդրանքս հետևյալն է, որ մեր հայրենակիցներին զերծ պահենք վիրավորանքներից և ելույթների մեջ հնարավոր սադրանքներից։ Եթե մենք կարողանում ենք ապահովել բովանդակային քննարկում, որը մինչ օրս եղել է, միանշանակ կարծում եմ, որ կարելի է դա վերականգնել»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը։