Քաղաքական

«Մեզ դահլիճից դուրս հրավիրելու՝ ԱԺ նախագահի հրամանը միանգամայն ապօրինի էր». Թագուհի Թովմասյան

«Մեզ դահլիճից դուրս հրավիրելու՝ ԱԺ նախագահի հրամանը միանգամայն ապօրինի էր։ Երկրորդ՝ ԱԺ նախագահի հրամանը կատարողներն իրավունք չունեին որևէ կերպ խոչընդոտել պատգամավորի աշխատանքին, որովհետև ԱԺ շենքի անվտանգության կանոնների պահպանման բոլոր կետերով նախատեսված է, որ նրանք պետք է չեզոքացնեն վտանգը, իսկ իմ ակցիան, որին հետո միացան իմ գործընկերները, որևէ մեկի անվտանգությանը չէր սպառնում»․ այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին։

Թովմասյանի խոսքով՝ ինքը հիմա աշխատում է դիմումի տեքստի վրա․ «Այն ուղարկելու եմ բոլոր ուժային կառույցներին՝ պահանջով, որ քրեական պատասխանատվություն կրեն բոլոր այն մարդիկ, որոնք թույլ են տվել ապօրինություններ»։