ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հակադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավորների քննադատություններին, թե ինչու իշխանությունները հետամուտ չեն լինում ԼՂ ինքնորոշման իրավունքին. «Սիրելի ՀՅԴ, երբ դուք խորհրդարանական կոալիցիայի մեջ եք եղել, ինչո՞ւ հետամուտ չեք եղել և չեք ճանաչել ԼՂ անկախությունը․ ասեք ինձ։ Պարոն Մանուկյանն ասաց՝ որպեսզի բանակցեինք։ Ըհը, եթե ինքնորոշման իրավունքն անսահմանափակելի, անքակտելի իրավունք է, սիրելի բարեկամներ, ինչո՞ւ էիք դուք պատրաստվում բանակցել մեր ղարաբաղյան հայրենակիցների իրավունքների շուրջ»։
Ռուբինյանը նաև նշեց, որ բանակցություններում մտածել են մի բան, ասվել է մի բան, արվել է մի բան. «Նույնիսկ պարզ բաների՝ մեր տերմինաբանությունը չի մշակվել»։